Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մոդայիկ աղբը կարճ տեսանյութերի միջոցով լցնում են աղջիկների գլուխը». Իզաբելլա Աբգարյան

«Մոդայիկ աղբը կարճ տեսանյութերի միջոցով լցնում են աղջիկների գլուխը». Իզաբելլա Աբգարյան
296
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 00:24

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեմն նայում եմ այն մոդայիկ աղբը, որ կարճ տեսանյութերի միջոցով լցնում են աղջիկների գլուխը դեսից֊դենից ինֆո գտած, թրենդի մեջ լինելու մոլուցքով տառապող վայ բլոգերուհիները։
Նայում եմ ու ուզում եմ սկսել տեսանյութերի շարք՝ աղջիկներին կոչ անելով չլսել նրանց։
*Չքսել երիտասարդ մաշկին տաս տեսակի փրայմեր, սկուլպրոտ, տոն ու եսիմ ինչ քիմիա։
Որովհետև իրենց երիտասարդ մաշկը դրա կարիքը չունի։ Եթե կան խնդիրներ, բուժել է պետք, եթե չկան՝ գրողի ծոցն ուղարկել արհեստական գեղեցկությունը, որը մաքրելուց հետո իրապես կարող ես թերարժեքության բարդույթ ստանալ։
*Հարաբերություններում ևս մնալ բնական. չմանիպուլացնել կողքինին, էլ ավելի ու ավելի տաքացնել փորձելով, չհետաձգել մեսիջի պատասխանը՝ ձև թափելով իբր չես տեսել։ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼ, ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏՆԵՐ ԱՆԵԼ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ, ՈՐԸ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ Է։
*Մերժել «կարևորը միայն դու ես, հարաբերություններից պիտի ՍՏԱՆԱՍ...» կեղծ ինքնագնահատական ու ինքնասիրություն ձևավորող մոդայիկ դասերը։ Առավել ևս, որ դրանք տալիս են ոչ թե պրոֆեսիոնալ հոգեբաններ, այլ՝ ինքնույս, իրենց «femme fatale»-ի տեղ դրած ստերվաներ։
Որովհետև, սիրելի աղջիկներ, կանացի էներգիան իր հրաշագործ, մագնիսական ազդեցությունն ունենում է, երբ այն տալիս ես, ոչ թե միայն ստանալ ակնկալում։
Կասեք, որ ես էլ հոգեբան չեմ, մասնագետ չեմ ու իմ խորհուրդները նույնպես «մատից քաշած են»: Ճիշտ էլ կանեք։ Հենց դրա համար էլ չեմ անում նման ռիլերի շարք:
Եղեք բնական, լսեք ձեզ, հայելու մեջ ձեզ նայելուց ավելի հաճախ նայեք ձեր կողքինի աչքերի մեջ, որ հասկանաք, թե որքանով է նա երջանիկ, երբ իր կողքին եք»: