Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է»․ ՀայաՔվե

«Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է»․ ՀայաՔվե
221
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 10:36

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնումէ․ «Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել։ Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։
Մասնավորապես, 2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը լեգիտիմացնող քայլ է։
ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ․ հուլիսի 8-ին ընդունել է որոշում, ըստ որի՝ 1/ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևողականորեն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, 2/ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Աղբյուրը`   ՀայաՔվե