«Ինչո՞ւ չի համաձայնեցվել սկզբունք՝ նախ քարտեզի վրա, հետո՝ հողի»․ Լևոն Քոչարյան
![]() 253 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 13:12 Ընթանում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանին․ «Հանրության մեծ մասը չունի էն վստահությունը Ադրբեջանի նկատմամբ, ոնց ունի էս կառավարությունը։ Ես ու շատերն ունենք մտավախություն, որ Ադրբեջանն իր ուզած հատվածում անելու է սահմանազատում, ստանալու է իր ուզածը, և ընդհանուր գործընթացը հնարավոր է ավարտին չհասնի։ Ինչո՞ւ չի համաձայնեցվել մի սկզբունք, որով ամբողջ երկայնքով քարտեզի վրա կլինեն պայմանավորվածությունները, հետո նոր, ամեն ինչ համաձայնեցնելու դեպքում միայն, հողի վրա կարվեն աշխատանքները»։ Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ կան ռիսկեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի։ Բայց չկա ռիսկ, որ մի հատված կլինի իրավաբանորեն ձևակերպված որպես ենթադրենք սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու պայմանագրում դա չի կլանվի։ Վերջնական պայմանագրում լինելու ա դրան կից մեծ արձանագրություն-նկարագրություն՝ բոլոր հատվածների նկարագրումով։ Սա է մեխանիզմը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
