«Որտե՞ղ է երևում, որ ՀՀ սուվերեն տարածքները վերադարձվելու են»․ Աննա Գրիգորյան
![]() 224 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 13:06 Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ «Կանոնակարգը հաստատված չէր, բայց ասում եք՝ բավարար հիմք կար սահմանազատման համար։ Հարցնում ենք՝ այդ հիմքը ո՞րն էր, ասում եք 1976 թփվականի քարտեզը։ Բա եթե 76 թվականի քարտեզը բավարար հիմք է, էս կանոնակարգը բերել եք ԱԺ, որ ի՞նչ անեք։ Եթե 76 թվականի քարտեզն ընդունելի է, բա ինչո՞ւ դա որպես հիմք ամրագրված չէ այս կանոնակարգով։ Հակառակը, կանոնակարգում գրել եք՝ «վերագրելի քարտեզներ»։ Ադրբեջանին հարցրե՞լ եք այդ վերագրելի քարտեզները որոնք են, կարող է պարզվի իրենց վերագրելի քարտեզներով ՀՀ որոշ տարածքներ Ադրվեջանին են պատկանում։ Եկել, ասում եք՝ հաստատեք այս կանոնակարգը, գնամ սահմանազատում անեմ։ Այս փաստաթղթի մեջ ասվում է, որ դեռ նոր պետք է ուղեցույց ստեղծվի քարտեզը որոշելու համար։ Սա լո՞ւրջ է։ Որտե՞ղ է երևում, որ ՀՀ սուվերեն տարածքները մեզ վերադարձվելու են և ինչո՞ւ քարտեզներն ամրագրված չեն»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
