«Ներքին Հանդում ե՞րբ է սահմանազատում և սահմանագծում իրականացվելու»․ Գեղամ Մանուկյան
![]() 192 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 13:48 «Եթե ասում եք սահմանի վերականգնում է, բա ինչո՞ւ եք կանոնակարգի վերնագրում գրել սահմանազատում։ Ի դեպ համատեղ հանձնաժողովի գործառույթների մեջ միայն սահմանազատում է տրվում, սահմանագծում որ չկա, բա Տավուշում ինչպե՞ս կատարվեց»,- ԱԺ-ում, սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ երկու հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ «Ի՞նչ հարցով է կառավարությունը դիմել Սահմանադրական դատարան, ո՞րն է եղել կոնկրետ հարցադրումը։ Ներքին Հանդ գյուղում ե՞րբ է սահմանազատում և սահմանագծում իրականացվելու, ե՞րբ է Ներքին Հանդի բնակիչը կարողանալու իր հարազատին գյուղի գերեզմանոցում հուղարկավորել»։ Ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց․ «Չեմ կարող ասել՝ հաջորդը որ հատվածում է իրականացվելու սահմանազատում և սահմանագծում։ Ըստ մեր պայմանվորվածության կանոնակարգը հաստատելուց հետո Ադրբեջանի հետ կփոխանակվենք ծանուցումներով, կլինի հանդիպում, որտեղ կորոշվեն հաջորդ հատվածները»,- ասաց Գրիգորյանը: Իսկ ՍԴ դիմելու վերաբերյալ պատասխանեց, որ փաստաթուղթը, իր մեջ պարունակելով անվտանգային բաղադրիչ, պարտադիր պետք է արժանանա ՍԴ և ԱԺ գնահատականին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
