«Գործընթացի մեջ 3-րդ երկիր մտցնելով՝ ռիսկերի մեջ կմխրճվենք»․ Մհեր Գրիգորյան
![]() 200 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 14:06 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: «Ինչպե՞ս եք պատկերացնում վեճերի լուծման մեխանիզմը, եթե չկա նշված որևէ մեխանիզմ, կամ հղում չկա տրված անգամ որևէ այլ փաստաթղթի»,- դիմելով հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանին՝ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե մենք սուվերեն պետություն ենք և շանս ունենք բանակցելու, պետք է առանց միջնորդների բանակցենք։ Վեճերի լուծման կարգը շատ բարդ բան ա։ Բայց եթե մենք 3-րդ երկիր բերենք, սարքենք արբիտրաժ, ես չգիտեմ՝ ինչ շահերի բախում կլինի: Մենք կարող ա նենց ռիսկերի մեջ մխրճվենք, որ մեզնից անկախ լինի որոշում, որը մեզ համար պարտադիր լինի, իսկ ես չկարողանամ պատասխան տալ՝ էդ որոշումն ինչու պետք է կյանքի կոչենք։ Ես չեմ համարում, որ դա ճիշտ ա»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
