«Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրոջ և ծառայի շփում է»․ Մարգարիտ Եսայան
![]() 228 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2024 թ., 15:24 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակցություն Հայաստանի և ադրբեջանի միջև գոյություն չունի, դա տիրոջ և ծառայի շփում է, երբ տերը հրահանգներ է տալիս իսկ ծառան՝ վազվզելով փորձում դրանք իրականացնել։ Բանակցություն և դասական և միջազգային բոլոր չափանիշներին համահունչ իրականացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր կենսագրությամբ, նախագահության տարիների միջազգային հեղինակությամբ կարողացավ ԵԱՀԿ Մինսկի խմբում հավուր պատշաճի առաջ տանել Արցախի հարցը, ընդունել տալով հիմնարար սկզբունքները և պնդելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անքննելիությունը և Արցախի Հանրապետության կարգավիճակի անվերապահ ընդունման անհրաժեշտությունը։ Իսկ 2016-ի քառօրյայից հետո այլևս աներկբա էր, որոշ քայլերի արդյունքում Արցախի հարցում ՀՀ դիվանագիտության հաղթանակը շատ մոտ էր։ Եվ, որպես լրագրող, ապա նաև պատգամավոր, բազմիցս համոզվել եմ, և, դա առկա իրողություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար Հայաստանի դիրքորոշումը եղել է ընդունելի և կառուցողական, իսկ Ադրբեջանինը՝ մերժելի։ Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վկայությունները կան, հարցազրույցները։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
