Ուկրաինան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Կազան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որին, ի թիվս այլոց, մասնակցում են ՌԴ նախագահը, Չինաստանի ղեկավարը, Հնդկաստանի վարչապետը, գրում է BBC-ն։
Ավելի վաղ Ուկրաինան քննադատել էր Կազանի գագաթնաժողովին մասնակցելու Գուտերեշի որոշումը՝ նշելով, որ այցը վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ուկրաինայի հրավերը՝ մասնակցելու Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովին, բայց ռազմական հանցագործ Պուտինից ընդունել է Կազանի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Սա ճիշտ ընտրություն չէ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղիները։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
2901:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
3600:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
63Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
90Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
84Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
223Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
74Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
137Երեկ, 17:24