Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ

Սաուդյան Արաբիայի արևմտյան հատվածում՝ Ալ-Կունֆուդա նահանգի Հալի շրջանում, հայտնաբերվել են անսովոր քարե կառույցներ։ Օդից արված լուսանկարներում երևում են տեղական հրաբխային ապարներից շարված մեծ շրջաններ և պարուրաձև նախշեր։ Դրանց տարիքն ու նշանակությունը դեռևս անհայտ են։
Պատմաբան և հետազոտող Մոհամմեդ Ալ-Մարհաբին ուշադրություն է հրավիրել կառույցների բարդ երկրաչափության վրա։ Քարե օղակներից մի քանիսը հատվում են, իսկ մյուսները փոքր շրջանագծեր են կազմում ավելի մեծերի ներսում։ Գիտնականի կարծիքով՝ տարածքի նման կազմակերպումը վկայում է մտածված նախագծի, այլ ոչ թե քարերի պատահական կուտակման մասին։
Վարկածներից մեկի համաձայն՝ կառույցները կարող էին ծառայել՝ որպես յուրօրինակ օրացույց կամ Արեգակին, Լուսնին և մոլորակներին հետևելու հարթակ։ Դրանք կարող էին օգտագործվել նաև գյուղատնտեսության համար կարևոր եղանակային և սեզոնային փոփոխությունները վերահսկելու նպատակով։ Սակայն այս վարկածի հնագիտական հաստատումներ դեռևս չկան։
Հալի հովիտը հայտնի է իր բերրի հողերով և Մեքքայի հետ ունեցած պատմական կապերով։ Ալ-Մարհաբիի խոսքով՝ տեղական համայնքներն ավանդաբար հետևել են եղանակների փոփոխությանն ու օրացուցային ցիկլերին, սակայն այդ սովորույթների և քարե շրջանների միջև ուղղակի կապը դեռևս հաստատված չէ։

Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
2123:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
4922:42
Վաղարշապատի ասֆալտը շերտ-շերտ պոկվում է (տեսանյութ)
6522:12
«Ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից». Տիգրան Խզմալյան
8321:54
«Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012թ-ից արհեստականորեն կասեցվել է». Լևոն Գալստյան (լուսանկար)
7321:30
«Դարձել են քարոզչական թեզի զոհ, թե՝ «ռուսն ու թուրքը նույնն են»». Մհեր Հակոբյան
7321:18
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավը խորտակվել է Սև ծովում
12121:01
«Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան
9119:18