«Կտրականապես մերժում ենք Եվրոխորհրդարանի բանաձևը»․ Միլլի մեջլիս
![]() 271 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 21:48 Ինչպես հայտնել էինք, Եվրոխորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը: Բանաձևով Եվրոխորհրդարանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. կոչ է անում Ադրբեջանին միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Միլլի մեջլիսը քննարկել և մերժել է բանաձևը՝ այն անվանելով «կողմնակալ և միակողմանի, որը խեղաթյուրում է իրականությունը»։ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ և կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ»,- նշված է տեքստում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
