«Հայաստանի օկուպացիան փաթեթավորում են հայկական օրենսդրության ներքո»․ Արման Աբովյան
![]() 215 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 11:12 «Դա կանոնակարգ չի, որոշակի լղոզված փաստաթուղթ է, որը տալիս է Ադրբեջանին մանևրելու շատ մեծ դաշտ և, ըստ էության, այդ կանոնակարգը Հայաստանը աստիճանաբար Արևմտյան Ադրբեջան դարձնելու հայկական կողմի համաձայնությունն է»,-24TV-ի եթերում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգին։ «Սահմանները պետք է ապահովեն անվտանգություն։ Իրենք սահման չեն գծում, այլ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ներքո Հայաստանի անվտանգային համակարգը զիջում են Ադրբեջանին»,-նշեց Աբովյանը։ Նա մտավախություն հայտնեց, որ Ադրբեջանն է ասելու, թե որ հատվածում, որ թվականի քարտեզով սահմանազատում իրականացվի, այսինքն՝ «ՀՀ իշխանությունները ի սկզբանե իրենց դնում են մի իրավիճակի մեջ, երբ որ չկա խաղի կանոններ»։ «Այս իշխանությունը փաթեթավորման գործարան է, որի հիմնական գործառույթը ադրբեջանական հրամանների գեղեցիկ փաթեթավորումն է՝ մարդկանց թե՛ վախեցնելով, թե՛ խաբելով։ Իրենք ստում են մարդկանց, սահման չեն գծում, այլ Հայաստանի օկուպացիան փաթեթավորում են հայկական օրենսդրության ներքո»,-ասաց Աբովյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
