Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քննություն տեղի կունենա»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարության մասին

«Քննություն տեղի կունենա»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարության մասին
231
Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 11:54

«Բնականաբար այդ հայտարարությունները կուսումնասիրվեն»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ուսումնասիրվո՞ւմ է արդյոք Քննչական կոմիտեի նախագահի կողմից հայտարարությունը, թե իրեն զանգահարել են՝ կապված Հովիկ Աղազարյանի որդու գործի հետ։
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպին, վարչապետն էլ է անդրադարձել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ես պետք է կրկնեմ նույնը․ ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված քննություն տեղի կունենա կուսակցության կանոնադրության համաձայն և վարչության տիրույթում․․ Իսկ ինչ վերաբերում է ոչ կուսակցական գործընկերներին, բնականաբար համապատասխան կառույցների ընթացակարգերի համաձայն»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ՝ իրավապահներն արդեն սկսել են ուսումնասիրություններ, թե՝ ոչ։

«Քննություն տեղի կունենա»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարության մասին