«Պոզով պոչով» կոռուպցիան՝ Արմավիրի համայնքապետարանում. «Ժողովուրդ»
![]() 228 Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալը՝ Խաչատուր Մկրտչյանը, 28 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել է կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։ Երբ վարչապետ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում տարեսկզբին պոզով-պոչով կոռուպցիա էր փնտրում, գուցե մտքով չէր անցնում, որ կոռուպցիան ոչ շատ հեռու Արմավիրի համայնքապետարանում է։ Դրանից հետո՝ 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։ Փոխմարզպետ Մկրտչյանը կնոջը աշխատանքի է տեղավորել «Արմավիրի համայնքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ում՝ որպես տնօրեն, իր հետ համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին՝ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ որպես հոգեբան։ Հովհաննես Մկրտչյանը՝ փոխմարզպետի որդին, աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում և 2 հողամաս Շենավան համայնքում։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
