25 տարի անց «Հոկտեմբերի 27-ի» վարույթը նախաքննության փուլում է
![]() 287 Կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ., 00:06 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց «Հոկտեմբերի 27-ի» վարույթը գտնվում է նախաքննության փուլում: «Ռադար Արմենիա»-ին քննչական կոմիտեից հրաժարվել են մանրամասն տեղեկություններ տալ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին. «Հաշվի առնելով, որ դրանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- նշված է պատասխանում։ Նշենք՝ 2022թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ ԱԱԾ քննչական մարմնի գործառույթները 2024թ. հունվարի 1-ից փոխանցվել են քննչական կոմիտեին, և այդ հանգամանքով պայմանավորված՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթներն ուղարկվել են գլխավոր դատախազություն, որտեղ էլ որոշվել է «Հոկտեմբերի 27»-ի քրգործի անջատված մասի վարույթի նախաքննությունն ուղարկել հակակոռուպցիոն կոմիտե: Իսկ 2024թ. փետրվարին գործի քննությունը վերապահվեց քննչական կոմիտեին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
