Թբիլիսի ժամանած Վիկտոր Օրբանի հասցեին ընդդիմության կողմնակիցները սուլել են

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
Հաղորդվում է, որ Օրբանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նախատեսվում են նաև ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հունգարիայի պատվիրակության կազմում են նաև երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նագին, ֆինանսների նախարար Միհալի Վարգան, պետքարտուղար Յանոշ Նագին և այլ պաշտոնյաներ։ Հունգարիայի վարչապետի այցը կտևի երկու օր։ Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ընդդիմության կողմնակիցները սուլել են Հունգարիայի վարչապետին։ Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայում, որտեղ միաժամանակ տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հանրահավաք։ Օրբանը դուրս է եկել հյուրանոցից և շարժվել դեպի իր մեքենան, երբ նրա հասցեին սուլոցներ ու անպարկեշտ խոսքեր են հնչել։ Ավելի ուշ Հունգարիայի վարչապետի ավտոշարասյունը անվտանգության ուղեկցությամբ լքել է տարածքը։
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, կառավարության աշխատակազմի շենքում տեղի կունենա Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հաջորդիվ Վրաստանի և Հունգարիայի վարչապետները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Օրբանը Թբիլիսիում «չի ներկայացնում Եվրոմիությունը»։

Գագիկ Ծառուկյանին տեղափոխում են հարցաքննության (տեսանյութ)
4011:18
«Մարդիկ թշնամու բանտից պաշտպանում են հայկական պետականությունը»․ Տիգրան Աբրահամյան
4311:06
Պոլգարը հրաժարվել է Մադյարի՝ Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկից
12010:23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին
10209:41
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ»
7809:18
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. «Ժողովուրդ»
8309:12
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
7009:06
ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. «Ժողովուրդ»
7209:00