Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա
![]() 775 Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 01:06 Իսրայելի իշխանությունները ճնշում են գործադրում Սիրիայի վրա Իրանի հետ հարաբերությունները խզելու և «Հեզբոլլահ»-ի դեմ քայլեր ձեռնարկելու համար։ Եթե այդ պահանջները չկատարվեն, Իսրայելը, իբր, սպառնում է աջակցել Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը, ասվում է սաուդյան Elaf լրատվակաի հրապարակման մեջ։ Հոդվածում, վկայակոչելով Մերձավոր Արևելքում աշխատող անվտանգության ծառայություններից մեկի աշխատակցին, ասվում է, որ Իսրայելի իշխանությունները վերջերս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից պահանջել են գործնական քայլեր ձեռնարկել իրանական «առանցքի», մասնավորապես՝ «Հեզբոլլահ»-ի դեմ։ Սաուդյան լրատվականը գրում է, որ որոշ ժամանակ առաջ սիրիական բանակն ստիպել է «Հըզբոլլահ»-ին տարհանել Զաբադանիի մոտ գտնվող «Ավանգարդ» և «Խոմեյնի» օբյեկտները՝ Իսրայելից համապատասխան պահանջ ստանալուց հետո։ Շուտով այս օբյեկտները, որտեղ տեղակայված էին զենքի և ռազմական տեխնիկայի պահեստներ, ենթարկվեցին հարձակման։ Հրապարակման մեջ ասվում է նաև, որ սիրիական բանակի 4-րդ դիվիզիայի հրամանատար Մահեր Ասադը՝ Բաշար ալ-Ասադի կրտսեր եղբայրը, դեմ է Իրանի հետ հարաբերությունների խզմանը, ինչը հանգեցրել է նրա հակամարտությանը Սիրիայի նախագահի գրասենյակի հետ։ Այս ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Մահերի բնակավայրերից մեկի և Դամասկոսի մոտ գտնվող 4-րդ դիվիզիայի շտաբի վրա։ Դրանից հետո Մահեր Ասադը շտապել է թաքնվել։ «Այս համատեքստում ուշագրավ է, որ Իսրայելը սիրիական ռեժիմին ուղղված իր ուղղակի և անուղղակի ուղերձներում նշում է, որ իր համբերությունը սկսում է սպառվել, և որ սիրիական ռեժիմը հայտնվել է փոշու տակառի վրա՝ իրանցի զինյալներին աջակցելու և «Հեզբոլլահ»-ին այս երկրի տարածքով զենք ստանալ թույլ տալու պատճառով։ Իսկ Իսրայելը այլ ելք չունի, քան վառել պատրույգը՝ տապալելու այս ռեժիմը»,- գրում է աղբյուրը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
