«Վաղուց պետք է հրաժարական տված լիներ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս խայտառակության համար վաղուց պետք է հրաժարական տված լիներ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է դասագրքերի տպագրության հետ կապված խայտառակ վիճակը՝ ասելով․ «Եղել են 10 առարկաներ, որոնցով դասագիրք չի երաշխավորվել: Կամ չի ներկայացվել մրցութային գործընթացում հայտ, կամ ներկայացվել է, բայց դրական եզրակացություն չի ստացվել: Այդ 10 դասարանների համար դպրոցներին նախապես դեռևս օգոստոսին տեղեկացվել է, որ ուսուցումը կազմակերպեն հին դասագրքերով: Այսինքն՝ եթե քիմիայի 10-րդ դասարանի համար նոր դասագիրք չի տպագրվել, պետք է կրթությունը կազմակերպվեր նախորդ տարվա դասագրքով: Այստեղ ևս, որևէ խնդիր չենք ունեցել, որովհետև առկա են դասագրքերը: Երեք առարկաների մասով, որոնցից մեկը 10-րդ դասարանի պատմությունն է և երկուսը 7-րդ և 8-րդ դասարանի թվային գիտություն, համակարգչային գրագիտություն առարկան է, մենք նյութեր ենք տրամադրել, Տավուշի մարզում գործածված նյութերը»։
Խայտառակություն է, 10 առարկաների դասագրքերը չեն երաշխավորվել, 3 առարկաների ուսուցումն էլ նյութերով է արվում։ Սա նախարարության մեծ թերացումն է, այս խայտառակության համար Ժաննա Անդրեասյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Երևի նա էլ, Նիկոլ Փաշինյանի նման, հպարտանում է մեր պարտություններով, կառչած է իր աթոռին»։

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
9808:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
222Երեկ, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
29113.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
29613.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
31313.09.2026, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
35712.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
35312.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
35212.09.2026, 00:06