«Մեր երկրում ոչ մի բանի վրա չեմ զարմանում, բայց կզարմանամ, եթե արգելեք հրապարակումներս»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատավորը նշեց, որ պրոբացիայի ծառայության կողմից ստացված տվյալների համաձայն, Աշոտյանի կողմից խախտվել է որոշման պահանջը, մասնավորապես նա հաղորդակցվել է լրագրողների հետ, մի շարք կայքերում կատարվել են հրապարակումներ, նաև գրառումներ՝ «Ֆեյսբուք»-ում: Ի պատասխան՝ Աշոտյանն ասաց. «Իմ տնային կալանքի նիստի օրը ձեզ հարցրել ենք՝ արդյոք շարունակվելո՞ւ է իմ հնարավորությունը լրատվական միջոցներով հոդվածներ տպագրելու, թե՞ ոչ, արդյոք կարողանալո՞ւ եմ քաղաքացիների հարցերին հրապարակավ պատասխանել, թե՞ ոչ, և արդյոք հնարավորություն ունենալո՞ւ եմ նիստերի դահլիճից մինչև մեքենաս լրագրողների բլից հարցերին պատասխանել, թե՞ ոչ։ Թվարկված հնարավորությունները եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իմ կալանքի ժամանակ, և ձեր կողմից արտահայտած տեսակետը նիստի ժամանակ այն էր, որ չի կարող տնային կալանքն ավելի խիստ սահմանափակումներ ենթադրել, քան եղել են ՔԿՀ-ում։ Ուստի ես շարունակել եմ հոդվածներ գրել քաղաքական բնույթի և փաստաբաններիս միջոցով փոխանցել լրատվամիջոցներին։ Իսկ «Ֆեյսբուք»-ում «Արմեն Աշոտյան» էջն աշխատել է մշտապես, որին մուտք ունեն բացի ինձնից ևս 2 հոգի։ Ես այդտեղ անձամբ ոչինչ հրապարակել չեմ կարող, հրապարակումներն արվում են իմ կողմից արտոնված 2 քաղաքացիների կողմից»։ Աշոտյանը նշեց, որ պրոբացիայից 10 անգամ եկել են իրենց տուն և երբևէ նման խախտման մասին չեն խոսել։ «Ուզում եմ շեշտել, որ ես իմ քաղաքական գործունեության սահմանափակումների տակ եմ նաև տնային կալանքի պայմաններում, և ձեր նշած հրապարակումները եզակի հնարավորություն են՝ շատ մասնակի զբաղվելու քաղաքական գործունեությամբ։ Մեր երկրում ոչ մի բանի վրա չեմ զարմանում, բայց կզարմանամ, եթե դա արգելվի»։
Հիշեցնենք՝ դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառել էր տնային կալանք և գրավ։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
708:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
8803:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
10900:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
97Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
125Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
166Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
87Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
86Երեկ, 22:24