«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց

«Անդրանիկ Քոչարյանը չի հերքում, ասում է՝ ինձ նման բան հայտնի չէ»,- այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի՝ ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
«Բա ինքը պիտի հասկանար, որ երբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ դավեր էր նյութում, իրեն թվում էր՝ ի՞նչ, Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանի միջոցով ինչ-որ մեկին նվաստացնում է, որ հետո նրան մեծարի՞, բացարձակապես, Նիկոլ Փաշինյանի հայտնի սխեման է՝ բոլորին բոլորի դեմ հանել ու կռվացնել։ Երբ Արփի Դավոյանին նվաստացրին, ես ասացի, որ խռովության պարագլուխը՝ Անդրանիկ Քոչարյանը նվաստացվելու է։
Պարտադիր չէ, որ հանձնաժողովի նախագահին պաշտոնից հանեն․․․, կարող է նաև «վախը բռնեն», որ Անդրանիկ Քոչարյանը հասկանա, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հրահանգով խարդավանք անող է, ոչ թե մի մարդ, որն իշխանության ներսում ինչ-որ բան է որոշում։ Անդրանիկ Քոչարյանը վաղուց հայտնի է քաղաքական գործչի ամենավատ հատկանիշներով։ Չեմ կարծում, թե բանը պաշտոնանկության կհասնի, բանը կհասնի նրան, որ Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել։ Կոպիտ ասած՝ իշխանությունը նման է ոհմակի, որտեղ երբ ինչ-որ մեկը «պախանի» դուրը չի գալիս կամ մի քիչ շատ ա «հաբռգում», որոշում են ականջները քաշել։ Ըստ երևույթին, հիմա մենք ականատեսն ենք լինում այդ պրոցեսի»,- նշեց Սուրենյանցը։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
2901:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
3600:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
63Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
90Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
84Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
223Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
74Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
137Երեկ, 17:24