Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․ «Հրապարակ»

Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․ «Հրապարակ»
264
Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ., 09:48

«Հրապարակ»-ը գրում է․ ««Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց՝ ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել:
«Այո, եղել են աղջիկներ, և նրանց ևս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»,- մեզ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Սակայն 18 տարին չլրացած այդ աղջիկների անունները չեն հրապարակում։ Նրանցից ինչ-որ իրեր են առգրավել՝ բջջային հեռախոսներ, գումար, բանկային քարտեր, տան բանալիներ, զարդեր։ «Այն ամենը, ինչ մարդու վրայից կարելի է հանել, վերցրել են ու չեն վերադարձրել։ Ոչ մի իրավական տրամաբանություն չկա»,- ասաց Խուդոյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում։