Թրամփն Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը
![]() 278 Կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ., 00:48 Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսակապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։ «Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։ Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։ Նորին Սրբությունը մեծ հույս հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարության մեջ։ Աղբյուրը` Cilicia TV |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
