Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Չգիտեի՞ն Հունգարիայի վարչապետի ադրբեջանամետ գործունեության մասին»․ Ոսկան Սարգսյան

«Չգիտեի՞ն Հունգարիայի վարչապետի ադրբեջանամետ գործունեության մասին»․ Ոսկան Սարգսյան
279
Կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ., 12:00

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներիը, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների՝ հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին գրել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ո՞վ է որոշել, որ Արցախի երեխաները պետք է գնան Հունգարիա, այնտեղ սովորեն, չգիտեի՞ն Հունգարիայի վարչապետ Օրբանի ադրբեջանամետ գործունեության մասին։ Արցախի կորստից, հայաթափումից․ սպանություններից, այսքան աղետից հետո արցախցի ծնողները ինչպե՞ս են համաձայնվել իրենց երեխաներին Հունգարիա ուղարկել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան