Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ոնց կարելի է ժողովրդին սենց քաշել»․ քաղաքացիներ

«Ոնց կարելի է ժողովրդին սենց քաշել»․ քաղաքացիներ
256
Կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ., 13:06

Նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը: Երևանցիները բողոքում են՝ 100 դրամանոց դժվար է ճարվում, QR կոդ հատկապես տարեցները չունեն: «Ոնց կարելի է ժողովրդին սենց քաշել»,- ասում են քաղաքացիները։

«Քաղաքային ոչ լեգետիմ 9%~ոց «իշխանության» որդեգրած միակ ուղին՝ քաղաքացիներին դնել նոր ֆինանսական բեռի տակ։
Տուր փող, փող տուր ինչքան շատ, էնքան լավ։
Քաղաքացուն որպես տուգանքի մատերիալ դարձնելու հերթական քայլը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան