Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ադրբեջանցի ևս մեկ բարձրաստիճան գեներալ է հեռացվել համակարգից

Ադրբեջանցի ևս մեկ բարձրաստիճան գեներալ է հեռացվել համակարգից
261
Կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ., 19:48

Ադրբեջանցի ևս մեկ բարձրաստիճան գեներալ՝ կադրերի վարչության պետ, գեներալ-մայոր Էլչին Խալիլովն ազատվել է աշխատանքից։

Վարչության նոր ղեկավար է դարձել գնդապետ Ազեր Հեյբաթլին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խալիլովի եղբայրը՝ Ֆուադ Խալիլովը, զբաղեցրել է Բարձրագույն ռազմական դպրոցի ֆինանսական բաժնի պետի պաշտոնը և հարցաքննվել է Ադրբեջանի ՊՆ համակարգում 143 մլն մանաթի գողության մասին աղմկահարույց կոռուպցիոն գործով։