Սկանդալային գրառում կատարած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին

Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։
Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։
Հիշեցնենք՝ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։
Ի՞նչ գրեցին լրատվամիջոցների և սոցցանցերի հայակական տիրույթում
Վրաստանի նախագահի հրապարակումը սոցմեդիայի հայկական տարածքում տարածվում է «Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում» վերնագրերով։ Որոշ օգտատերեր, սակայն, պնդում էին, որ լուրը կեղծ է, քանի որ Վրաստանի նախագահի պաշտոնական էջում նման գրառում չկա։
Hayastan.news-ն անգամ պնդել էր, որ իր տեղեկություններով՝ գրառումը տարածած էջը որևէ առնչություն չունի նախագահի հետ։
«Սիվիլնեթ»-ը գրում է. «Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբարաբար գրառումներ է կատարում և հրապարակումներ տարածում։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ»։

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
1900:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականին ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
30Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
35Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
51Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
128Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
55Երեկ, 22:36
«Ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար». Տաթևիկ Հայրապետյան
57Երեկ, 22:30
Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված
63Երեկ, 22:06