«Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն բարելավման նախադրյալները կան»․ Շոյգու
![]() 198 Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 15:24 Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն դրա բարելավման նախադրյալները կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, որոնք, մեղմ ասած, ոչ բարյացկամ նպատակներ են հետապնդում։ Սա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,- ասել է Նա։ Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
