«Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ապահովում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նա էլ` Իլհամ Ալիևի». Ոսկան Սարգսյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են «Խաղաղության պայմանագրի» շուրջ վերջնական համաձայնությանը: Նա նշել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո:
Ալիևը նորից պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվում են «տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ»: Ալիևը չի ասում, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ այդ երկիրը 1918-1920 թվականների Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն է, և այդ կերպ հավակնություն ունի ՀՀ տարածքների հանդեպ։ Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է փոխել սահմանադրությունը, սակայն չի պատրաստվում փոխել իր սահմանադրությունը։ Ադրբեջանը անընդհատ զինվում է, միլիարդավոր դոլարների նոր զենքեր է գնում, սակայն Հայաստանից պահանջում է չզինվել։ Ադրբեջանի այս երկդիմի վարքագծից կայուն, արդար, հարատև խաղաղության հոտ չի գալիս։ Հայաստանի քաղաքական կեղծ ընդդիմությունը իր խաղերով ապահովում է Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական լեգիտիմությունը, փաստացի սպասարկում է այդ իշխանության շահերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ սպասարկում է Իլհամ Ալիևի, Ադրբեջանի շահերը։ Այսպես , միացյալ կերպով քանդում են Հայաստան պետությունը»։

FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
82Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
138Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
104Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
66Երեկ, 21:54
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
75Երեկ, 20:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
76Երեկ, 20:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
82Երեկ, 19:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
70Երեկ, 19:42