Բաքուն հաստատել է` իր ճնշման արդյունքում է Հորդանանն «Օսկար»-ից հետ կանչել Արցախի մասին պատմող ֆիլմը

Բաքուն հաստատել է, որ իր ճնշման արդյունքում է Հորդանանը հետ կանչել հայ ռեժիսորի՝ Արցախի մասին պատմող ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։
«Ֆիլմն ի վերջո չի ներկայացվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, և դրա ցուցադրությունը Հորդանանում դադարեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այդ որոշումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է Արցախի և արցախցիների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա Վրեժն է, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում, բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին են հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
65Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
85815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61010.09.2026, 16:12