«Փաշինյանի՝ որդուն քաղաքական նպատակներով օգտագործելը դատապարտե՞լ եք»․ Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին

ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հարցն՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հետևալն էր․ «2021 թվականի հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում հայտարարել էր, որ պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հանձնել Ադրբեջանին գերիների դիմաց փոխանակման նպատակով։ Նույն գաղափարը նա կրկնել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ԱԺ-ում, քննարկումների ժամանակ։ Ծնողի կողմից իր զավակներին քաղաքական նպատակներով օգտագործելու և նաև նրանց կյանքը վտանգելու գործողությունները ձեր կողմից արդյո՞ք դատապարտվել են։ Խոսքը գործադիր իշխանության ղեկավարի մասին է, որի գործողությունները կարող են քարոզչական իմաստ ունենալ։ Ասենք, օրինակ համայնքի ընտրության ժամանակ ավագանու անդամի թեկնածուներից մեկն ասի, որ ինքը պատրաստ է իր որդուն զոհել հանուն համայնքի։ Այդ երևույթի նկատմամբ դուք ի՞նչ վերաբերմունք ունեք»։
Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ այդ ժամանակ Աշոտ Փաշինյանն անչափահաս չի եղել, երեխա չի համարվել․ «Հետևաբար երեխաների իրավունքների հարցի քննարկման համատեքստում այդ հարցը վերաբերելի չէ»,- նշեց Մանասյանը։

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
8210:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
17309:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7808:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12600:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
113Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
171Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
88Երեկ, 21:48