Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նման ուսուցիչների տեսանյութերն ու նկարներն ուղարկեք ինձ». Վարդան Ղուկասյան

«Նման ուսուցիչների տեսանյութերն ու նկարներն ուղարկեք ինձ». Վարդան Ղուկասյան
272
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 22:36

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը նախ դիմեց ՄԻՊ Անահիտ Ավանեսյանին՝ նրան մեղադրելով առանց այն էլ չնչին աշխատավարձ ստացող ուսուցիչներին հալածելու համար: Հիշեցնենք, ՄԻՊ-ն այսօր ԱԺ-ում խոսել էր դպրոցներում բուլինգի հաճախակիացող դեպքերի մասին:

Փոխարենը, սակայն, Վարդան Ղուկասյանն սպառնաց այն ուսուցիչներին, ովքեր կհամարձակվեն դասարաններում ասել, թե Արցախը Հայաստան չէր, միշտ Ադրբեջանինն է եղել: Նա կոչ արեց աշակերտներին՝ նման ուսուցիչների տեսանյութերն ու նկարներն ուղարկել իրեն՝ հարակից տվյալներով ու փաստերով:

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան