«Արցախի կառավարությունը Բարսեղ Բեգլարյանին տվել է 600 միլիոն դրամ` չեղած բենզալցակայանի կորստի համար». Վարդան Ղուկասյան
![]() 434 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 00:06 «Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկված գումարները՝ Արցախի պաշտպանության համար, տեղ չեն հասել: Հիմա բացատրեմ՝ որտեղ են»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը: «Բարսեղ Բեգլարյան՝ Ֆլեշի Բարսեղ՝ Սերժ Սարգսյանի դրամապանակ... Ինչ քրեական հոդված ասես, նրա վրա կարար լիներ, սակայն մինչև հիմա բարգավաճում է: Պարզվում է՝ նա Արցախի կառավարությունից 2021թ. հունվարին ստացել է 600 միլիոն դրամի փոխհատուցում, որ, իբրև թե, նա Ֆիզուլիում ունեցել է բենզալցակայան, որը ադրբեջանցիները պայթեցրել են, ու Ֆլեշի Բարսեղը կրել է ֆինանսական վնաս: Արայիկ Հարությունյանն է տվել, այն պարագայում, երբ որ հազարավոր արցախցիներ հացին կակա են ասում, բժշկի գնալու փող չունեն: Հարց եմ տալիս արցախցիներին՝ Կարմիր Շուկա-Հադրութ-Մարտունի խաչմերուկում «Ֆլեշ»-ի բենզալցակայան կամ առհասարակ բենզալցակայան եղե՞լ է: Ոչ, չի եղել: Այսինքն, մարդ ինչ կարգի *** պիտի լինի, որ չունեցած բենզալցակայանի դիմաց Արցախի կառավարությունից մի այդքան փոխհատուցում ստանա: Սրա մասին գիտեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները, բայց լռում են»,- ասաց Ղուկասյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
