Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանին Արցախի բյուջեից տվել է 10 միլիոն դոլար ու գնել տրակտորների խանութ». Վարդան Ղուկասյան

«Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանին Արցախի բյուջեից տվել է 10 միլիոն դոլար ու գնել տրակտորների խանութ». Վարդան Ղուկասյան
361
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 00:18

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը շարունակում է Արցախի «վաճառքի» մասին բացահայտումները. «Գագիկ Ծառուկյանը պայմանավորվում է Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինը Ծառուկյանին տալիս է 10 միլիոն դոլար, նրա համար, որ, իբրև թե, Ջաբրայիլում Ծառուկյանն ունեցել է 10 միլիոն դոլարի սպիրտ, որը մնացել է թուրքերին: Այնտեղ ոչ կոնյակի գործարան կար, ոչ մի բան, էդքան սպիրտ քեզ որտեղի՞ց էր այնտեղ:
Դրա դիմաց Արայիկ Հարությունյանը ձեռք է բերում Գագիկ Ծառուկյանի՝ բելառուսական տրակտորների խանութը՝ Կարեն Շահրամանյանի անունով:

Ի՞նչ է կատարվում: Արցախի կառավարությունից դուրս է գրվում 10 միլիոն դոլար՝ իբև թե փոխհատուցում, իրականում Արցախի բյուջեի հաշվին Արայիկ Հարությունյանը գնում է տրակտորների խանութ Գագիկ Ծառուկյանից»,- ասում է նա:

Ղուկասյանը պնդում է, որ այդ գումարները յուրացվել են «Հայաստան համահայկական հիմնադրամից»: