«Նախագահ Սարգսյանը եղել է ծառայողների կյանքը պահպանողը, դուք այդ կյանքերը մատաղ անողներն եք»․ Հենրիխ Դանիելյան
![]() 206 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 19:12 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր փաշինյանական ուսապարկներից մեկը, մասնավորապես Վահագն Ալեքսանյանը, կրկին հոխորտացել է՝ ընթացքում նաև նախագահ Սերժ Սարգսյանի անունը հոլովելով։ Նախ՝ Սերժ Սարգսյանը այնքան է հարգել ծառայողների պատիվը, որ նրանց պարգևել է փառահեղ հաղթանակներ և ամուր պահել մեր սահմանները, և յուրաքանչյուր ոլորտի ծառայող իրեն ապահով է զգացել։ Նախագահ Սարգսյանը եղել է նրանց կյանքը պահպանողը, իսկ դուք այդ կյանքերը մատաղ անողներն եք։ Սերժ Սարգսյանի հարգանքը ծառայողների նկատմամբ արտացոլվում էր նրանց մայրերի ժպիտներում, երբ իրենց զավակները ողջ էին տուն վերադառնում, իսկ քո շեֆի կառավարման տարիներին տան փոխարեն նրանք վերադառնում են Եռաբլուր։ Ես գիտեմ, որ դուք ամոթ չունեք, բայց գոնե ունեցեք այնքան խիզախություն, որ շեֆին ասեք. «Շե՛ֆ ջան, ես ախր ոնց խոսեմ թալանից, եթե մենք ենք սաղ թալանել: Ախր ո՞նց ասեմ իրենց տների մասին, դու Ալեն Սիմոնյանի տունը տեսե՞լ ես: Ախր ո՞նց խոսեմ կոռուպցիայից, դու տեսե՞լ ես, թե ինչպես է Ավինյան Տիգրանի գողոնը դուրս եկել միջազգային ասպարեզ: Ախր ո՞նց զինված ուժերից խոսեմ ու նախկին-ներկա անեմ։ Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրել է, իսկ մենք հանձնեցինք Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ունեցել ենք երկու հայկական պետություն, հիմա ունենք 1-ը՝ մասնակի օկուպացված հատվածներով: Ախր, շե՛ֆ ջան, ո՞նց խոսեմ սպառազինությունից, որ մենք 6 տարի է՝ չենք կարողանում զենք բերել, ու որ բերել ենք չկրակող ՍՈւ-ն, իսկ Սերժ Սարգսյանը բերել է Ս-300-ներ, Սմերչներ, Իսկանդերներ, Տոչկա-Ու, Պանցիրներ, 50,000 տոննա ռազմական օժանդակություն և 400,000,000 դոլարի պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի հետ»։ Ունեցեք այնքան խիզախություն, որ այս գրառումը նրան ցույց տաք ու ասեք՝ Շե՛ֆ ջան, չեմ կարող մարդկանց խաբել, չի ստացվում։ Հիշում են, տիրապետում են, հասկանում են»: Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
17417:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
16016:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
14816:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
13115:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10614:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
11114:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
23814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
26914:12
