«Թումբերգին փոխանակ ուղարկեին Բաքու՝ ցույց անելու, ուղարկել են Երևան՝ հայերի դարդը լալու»․ Դերենիկ Մալխասյան
![]() 225 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 20:00 Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ հասարակության «առաջադեմ» հատվածը հիմա էլ ցնծում է Գրետա Թումբերգի ելույթներով: Այն, որ տարածաշրջանային տուրեր են կազմակերպել, ռեկլամում ու վարկանիշ են հավքում էդ աղջկա համար, դա դեռ մի կողմ: Բայց որ Գրետին բերել ու դարձրել են Ադրբեջանի դեմ պայքարի էքսպերտ, դա արդեն վերջն է: Օրինակ, հարցեր են տալիս, թե ինչպե՞ս ազատենք մեր գերիներին, ինչպե՞ս Ադրբեջանի դեմն առնենք և այլն: Դե, Գրետն էլ ինչ ասի՝ բանից անտեղյակ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղը վերջերս իմացած աղջիկ է: Հայաստանի հանքարդյունաբերության դեմ պայքարողներով շրջապատված, հայերին մխիթարում է մարդու իրավունքների, էկոլոգիայի, էթնիկ զտման, Ալիևի բռնապետ լինելու մասին ծեծված ու ձանձրալի լոզունգներով: Գրետը, եթե Հայաստանի տեղն իմանար, ապա 20 թվականի պատերազմի ժամանակ մի բառ կասեր Ալիևի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման անթույլատրելության մասին, կամ Շիկահողի արգելոցում Ադրբեջանի կողմից հազարավոր ծառերի հատման ու անտառի ոչնչացման մասին եվրոպաներից մի հայտարարություն կաներ: Բայց այդ ժամանկ դեռ գլխի չէին գցել, որ երկրագնդի վրա Հայաստան ու Ադրբեջան կա, ու ինքը եվրոպական կառավարող էլիտայի շահերից ելնելով, հիմա պետք է Ալիևին մի քանի թթու խոսք ասի, իսկ եվրոպական երկրների ղեկավարները գնան Բաքու, Ալիևի հետ գրկախառնվեն ու գրետաների ճնշումները մեղմելու համար, մի քանի խորհանարդ մետր ավել գազ պոկեն Ալիևից: Ֆիրմա էկոաշխուժակ Գրետին փոխանակ ուղարկեին Բաքու՝ Ալիևի արածների դեմ ցույց անելու, ուղարկել են Երևան՝ օդի մեջ հայերի դարդը լալու, համարելով, որ հայերը էմոցիոնալ, կոկորդիլոսի արցունքներին հավատցող ժողովուրդ են՝ իրենց Գրետն էլ է բավական, իսկ իրենք Ալիևի հետ կոնկրետ փոխշահավետ խնդիրներ են լուծում»: Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան |

«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով
712:30
«Անցել են ժամանակները, երբ ժեկի թղթով կարող էիր նախագահի թեկնածու դառնալ». Արթուր Հովհաննիսյան
3212:18
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8211:00
«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ կաջակցի Իրանի բալիստիկ կայանների դեմ հարվածներին»․ #CBS
19110:01
««Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը». Գոհար Մելոյան
12009:42
ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված 300 ազդեցիկ անձանց ցուցակը
20209:38
«Փորձաքննությունների արդյունքները հիմնավորել են իշխանության քայլերի սնանկությունը». Տիգրան Աբրահամյան
11109:18
ՔՊ ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները
9309:00
