«Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() 211 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 11:30 Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը: Նիստին ներկայացել է միայն Արմեն Գևորգյանը: Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել նիստին: Նախորդ դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դատարան էր ներկայացել՝ չիմանալով, թե ինչ հոդվածով է մեղադրանք ներկայացված իրեն: Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը։ 3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
