Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Տավուշում «արտասահմանյան ամուսնությունը» շատ կարճ տևեց». Ոսկան Սարգսյան

«Տավուշում «արտասահմանյան ամուսնությունը» շատ կարճ տևեց». Ոսկան Սարգսյան
95
Այսօր, 14:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում «արտասահմանյան ամուսնությունը» շատ կարճ տևեց։
Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից մեկում բնակվում է ամուսնալուծված, առողջական որոշ խնդիրներ ունեցող տղամարդ, ով 5 տարի առաջ Ռուսաստանում բաժանվել է կնոջից, ունի չափահաս զավակներ, տեղափոխվել է հայրենի գյուղ։ Միայնակ ապրող 60-ամյա տղամարդը գյուղի իր հարևան տղամարդու հետ պարբերաբար հացի է նստել, խմիչք են օգտագործել։ Վերջերս 60-ամյա տղամարդը որպես կին է բերել այդ հարևանի 20 տարեկան աղջկան։ Տարիքային առումով անհավասար ամուսնությունը ոչ միայն գյուղում, այլև հարևան բնակավայրերում աղմուկ է հանել, քննարկման թեմա դարձել։
Դեպքի հաջորդ օրը աղջկա ծնողները հանկարծ հասկացել են, որ աղջկա նորահայտ ամուսինը նրանից տարիքով 3 անգամ մեծ է, գնացել են, աղջկան բերել իրենց տուն։ Հաջորդ օրը Տավուշի մարզի այլ տարածաշրջանի մի գյուղից աղջկա համար խնամախոս են եկել։ Ծնողները որոշել են, որ պետք է աղջկան այդ գյուղ հարս ուղարկեն և ուղարկել են։ Գյուղերի ու «գործող անձանց» անունները չեմ նշում, ցանկանալով, որ 20-ամյա աղջիկը ի վերջո գտնի իր ամուսնական երջանկությունը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան