Աբխազիայում ստեղծվել է ընդդիմության համակարգող խորհուրդ՝ իշխանությունը փոխելու համար
![]() 822 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 20:36 Աբխազիայում, այն բանից հետո, երբ ցուցարարները վերահսկողություն են հաստատել խորհրդարանի շենքերի և նախագահի աշխատակազմի վրա, ստեղծվել է ընդդիմության համակարգող խորհուրդ, հայտնում է Respublika-ն։ Գործող նախագահ Ասլան Բժանիայի հակառակորդները պահանջում են նրա հրաժարականը։ «Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան վերադարձել է Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո, և ներկայում բանակցություններ են ընթանում Համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ։ Աբողջ Աբխազիայից հավաքված ժողովուրդը չի ցրվում ցուցարարների կողմից ամբողջությամբ վերահսկվող կառավարական շենքերի մոտից»,- գրում է Respublika-ն։ Ընդդիմադիր Էշսու Կակալիան՝ աբխազական «AIDGYLARA» հասարակական կազմակերպության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը, ելույթ է ունեցել համակարգող խորհրդի անունից և հայտնել, որ Բժանիային հրաժարականի պահանջ է ներկայացվել։ Նախագահը ժամանակ է վերցրել՝ մտածելու համար: Տեղի ընդդիմությունը դժգոհ է առաջին հերթին Մոսկվայի և Սուխումի միջև ռուսական ներդրումների մասին կնքված համաձայնագրից։ Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են այս փաստաթուղթը։ Ընդդիմությունը պնդում է, որ Աբխազիան տնտեսական օգուտ չի ստանա այս համաձայնագրից և պետք է չեղարկի այն։ |

«ՀՀ իշխանությունների հուսահատ «սև PR»-ը». Ռոբերտ Ամստերդամը՝ Ռուբեն Ռուբինյանի մեղադրանքների մասին (տեսանյութ)
8523:12
«Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք՝ ինչ է լինելու քպ-ի վերարտադրվելուց հետո». Քրիստինե Վարդանյան
11723:00
«Տիգրանաշենում բնակվողներից տները իշխանությունները գնել են». Արեգ Սավգուլյան
16422:42
«Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը. այդքանը մենք էլ գիտենք». Կիմա Ավդալյան
12422:36
«Նիկոլ Փաշինյանը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, ամենաբարձրն է գոռում՝ բռնե′ք դավաճանին». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
12522:18
«Ես 2024-ին ԱԺ պատգամավոր չեմ եղել, որ կարողանայի դավաճանություն գործել». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
10622:06
«Գետինը մտնես դու, Վերին Արտաշատի դպրոցի լկտի տնօրեն Շուշան Հախնազարյան». Վարդան Հակոբյան (տեսանյութ)
21321:42
«Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի». Բագրատ Սրբազան (լուսանկար)
13021:24
