Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«5000 դրամի փոխարեն՝ 20 000 դրամ»․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել տուգանքները

«5000 դրամի փոխարեն՝ 20 000 դրամ»․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել տուգանքները
25
Այսօր, 15:36

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրինագծերի փաթեթով, որը ներկայացնում է ՆԳՆ տեղակալ Արմեն Մկրտչյանը, առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հոդվածներում իրականացնել խստացումներ։ «Մասնավորապես, մուտքն արգելվում է, կամ բեռնատարների երթևեկությունն արգելվում է իրավախախտման համար գործող 5000 տուգանքը դարձնել 20 000 դրամ՝ արտոնություններով, որը կկազմի 11 200, և նախատեսել տուգանային երկու միավոր։ Կանգառն արգելվում է ճանապարհային նշանի խախտման դեպքում սահմանել 20 000 տուգանք ու տուգանային մեկ միավոր։ Տրանսպորտային միջոցների երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար խստացումը 5000-ից բարձրացնել 20 000 դրամի, իսկ տուգանային միավորը 0,25-ից դարձնել մեկ միավոր: Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 5000 դրամը բարձրացնել 20 000-ի ու նախատեսել տուգանային մեկ միավոր»,- ասաց պաշտոնյան։

Արմեն Մկրտչյանի ելույթը