«Նիկոլի միակ գործը եղել և շարունակում է մնալ քանդելը»․ Լևոն Զուրաբյան
![]() 309 Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 00:24 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցարույցը «Պրես Կենտրոնի» հետ՝ կից գրառմամբ․ «Հայաստանի նորանկախ պետականության 33-րդ և սեփական կառավարման 6-րդ տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը ապապետական մտածողություն ունեցող ազգ է, որ մենք պետություն չունենք և որ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Այս «սարսափելի եզրակացությամբ» «ազգակործան պատուհասը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իր ձախողված կառավարման աղետների մեղավորությունից խուսափելու համար պատրաստ է ոտնատակ անել մեր ամբողջ ժողովրդի նև ցանկացած հիմնարար արժեք: Նիկոլի միակ գործը եղել և շարունակում է մնալ քանդելը (գիտակցաբար թե տգիտաբար), իսկ հետո՝ իր իսկ ստեղծած աղետների մեղավորությունը բոլորիս վրա բաշխելը: Այդ գործը կատարելու և իշխանությունը պահելու նպատակով նա պատրաստ է քարուքանդ անել ցանկացած սրբություն, արժեք և ազգային արժանապատվություն: Խոսում ենք նաև COP29-ի ֆրանսիական և արգենտինական բոյկոտի մասին, գերիներին վերադարձնելու մեր դիվանագիտության «ջանքերի», խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարների, տնտեսական աճի անկման, ռուս, ուկրաինացի և բելառուս ռելոկանտների բարձրորակ աշխատուժը Հայաստանում պահելու գործընթացի ձախողման, ինչպես նաև կրթության և գիտության նկատմամբ Նիկոլին «դասակարգային» ատելության մասին, որի արտահայտությունն է այն կարանտինի տակ դնելու՝ «Ակադեմիական քաղաքի» մեգապրոյեկտը»։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
