Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցն է»․ Արմենակ Դանիելյան

«Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցն է»․ Արմենակ Դանիելյան
229
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 15:30

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Սա Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցն է։ Այս տեսքն ունեն նաև այս թաղամասի մնացած փողոցները։ Բնակիչները քաղաքային իշխանություններից հույները կտրել՝ իրենք են փողոցների փոսերը բետոնապատում։

Դեռ 6 ամիս առաջ՝ գարնանը Երևանի ավագանու և գործակարգավարական նիստերը վարող Տիգրան Ավինյանը խոստացավ, որ անձրևները կտրվելուց հետո այս փողոցները կվերանորոգվեն։ Շուտով արդեն ձյուն կգա ու հերթական խոստումը կմնա անկատար։

Ասել եք՝ արեք։

Երևանի քաղաքապետարա՛ն, հիշեցնեմ ձեզ, որ այս թաղամասն Արարատի մարզում չի գտնվում, այլ գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում»։