«Որքանո՞վ կարող է այս հողակտորը ծառայել որպես կանգառ»․ Անահիտ Բախշյան
94 Այսօր, 16:48 ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հարգելի պարոն Ավինյան, անձամբ ձեզ բողոքից հետո, նկարում նոր տեղադրված ավտոբուսի կանգառի նշաններն են։ Հիմա ասեք, որքանո՞վ կարող է այդ հողակտորը ծառայել որպես կանգառ։ Միայն նշան դնելո՞վ, անձրև եկավ մարդիկ ցեխի մեջ են հայտնվելու, սպասասրահ չկա, ավտոբուսների համար հատուկ նախատեսված ճանապարհային գրպաններ չկան ոչ միայն այս մասում, այլև դիմացի մայթի կանգառում։ Հյուսիս-հարավի ճանապարհաշինարարները հաստատ շատ վատ աշխատանք են արել։ Իհարկե քաղաքապետարանի տրանսպորտի վաչության պետն ասաց, որ նրանք տուգանվել են, բայց դրանից բնակիչներիս վիճակը չի լավանում։ Հաջորդ խնդիրը. Առնո Բաբաջանյան փողոցի վրա 2 վերնանցում կա, կեղտի մեջ կորած, չունեն լուսավորություն։ Մութն ընկնելուց հետո պարզապես հնարավոր չի լինում անվտանգ բարձրանալ այդ աստիճաններով։ Երկու անցումներում էլ նախագծով նախատեսված են եղել վերելակներ, այսինքն գումարը տրվել է, վերելակի խցիկները կան, սակայն, ինչպես խոստացաք, Երևանի հաջորդ տարվա բյուջեով պիտի նախատեսեք այն դեպքում, երբ նախագծում դրանք նախատեսված են եղել։ Խնդրում եմ ժամանակ գտեք ու մի օր ինքներդ այցելեք Հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության այս ճանապարհի նշածս հատվածները, տեղում էլի լիքը անհարմարություններ կբացահայտեք։ Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչներս էլ ենք երևանցիներ»։ Աղբյուրը` Անահիտ Բախշյան |
Ռուսական բուհում ադրբեջանցի ուսանողները շրջում են ադրբեջանական դրոշներով և բղավում՝ «ապրիր Ադրբեջան», «ալլահու աքբար» (տեսանյութ)
4718:42Ընդդիմությունը համաձայն չէ Աբխազիայի՝ այսպես կոչված՝ նախագահի պայմանին
7717:54«Որքանո՞վ կարող է այս հողակտորը ծառայել որպես կանգառ»․ Անահիտ Բախշյան (լուսանկար)
8516:48«Բացահայտելն ո՞ւմ տանձին ա, երբ կանխել ա պետք»․ Արամ Գևորգյան
11816:42«Նիկոլի ծառա» գրառմամբ նկարներ՝ Երևանի փողոցներում (լուսանկար)
12015:42«Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցն է»․ Արմենակ Դանիելյան
8815:30«Տավուշի մարզպետն անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից»․ Ոսկան Սարգսյան
9414:42«Պահպանել պետության ինքնիշխանությունը՝ նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը»․ ՀայաՔվե
9714:36