Կարգապահական զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողի մայրն ինքնասպանության փորձ է կատարել
![]() 637 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ., 18:12 Նախօրեին իր կյանքին վերջ տալու փորձ է արել բանակում օրերս մահացած զինծառայող Նարեկ Գրիգորյանի մայրը՝ տիկին Վարսիկը, ում որդու դին հայտնաբերել էին Ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում (գաուբախտ)։ Խիստ կասկածելի հանգամանքներում կախված հայտնաբերված զինվորի մայրը անցած ուրբաթ որդուն հուղարկավորելուց պարբերաբար ասել է, որ 4 օրից գնալու է որդու մոտ։ Բռով հաբեր ընդունած սգավոր մոր կյանքը հաջողվել է փրկել։ Բարեբախտաբար, անչափահաս դուստրերն ու ամուսինը նրան հասցրել են ժամանակին հիվանդանոց և փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնում են «Եվրոմեդիա24»-ի աղբյուրները։ Նշենք, որ այս տարի բանակ զորակոչված Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իջևանի ՌՈ կարգապահական գումարտակում հայտնաբերվել էր զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանի դին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Վրաերթ՝ Արտաշատում․ 87-ամյա հետիոտնը տեղում մահացել է
11415:00Ինչպես է ռուսական ԱԹՍ-ն հարվածում Կիևի բարձրահարկ շենքին (տեսանյութ)
12414:22Կոտայքի մարզում 17-ամյա տղան դանակահարել է հասակակցին
22211:06ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
316Երեկ, 16:54Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
274Երեկ, 15:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
600Երեկ, 13:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
33415.06.2025, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
23715.06.2025, 22:00