Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը». «ՀայաՔվե»

«Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը». «ՀայաՔվե»
53
Այսօր, 02:12

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը.

«Ազգային պետություն՝ չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ։
Ազգային պետությունը մեծ հարգանքով ու հոգատարությամբ է մոտենում իր պետության տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, պահպանում ու զարգացնում է նրանց մշակույթը, խրախուսում է ծեսերի ու ավանդույթների պահպանումը։
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից, լիիրավ քաղաքացիներ են, օգտվում են հավասար իրավունքներից և կրում հավասար պարտականություններ։ Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը։
Միաժամանակ, օտարազգիները Հայաստանում պետք է իրենց ապահով ու պաշտպանված զգան և միևնույն ժամանակ շոշափելի ներդրում ունենան»։

Աղբյուրը`   ՀայաՔվե