Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ո՞ւմ վրա է հիմնված Փաշինյան Նիկոլի իշխանությունը». Կարեն Հեքիմյան

«Ո՞ւմ վրա է հիմնված Փաշինյան Նիկոլի իշխանությունը». Կարեն Հեքիմյան
81
Այսօր, 16:30

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ վրա է հիմնված Փաշինյան Նիկոլի իշխանությունը:
Սովորաբար, Հայաստանի նման պետություններում իշխանության հիմքն իրավապահ համակարգն է: Հայաստանը կարծես բացառություն չէր: Սակայն, Փաշինյան Նիկոլն անհակադարձ հեռացրեց գրեթե բոլոր «ուժայիններին»: Վերջիններից չի հեռացվել միայն ՀՀ ԱԱԾ պետը (ՀՀ Գլխավոր դատախազին «ուժային» համարել չեմ կարող):
Եվ, ի՞նչ: «Ուժայինները» հեշտ ու հանգիստ գնացին: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը գոնե հեռացված «ուժայինների» վրա հիմնված չէր:
Այդ դեպքում, մնում է մի քանի վարկած՝
1. Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է բացառապես ԱԱԾ-ի վրա:
2. Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է իշխանավախ ազգաբնակչության վրա:
3. Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է բանակի վրա:
3-րդ տարբերակի վրա կասկածում եմ: Այն անիրատեսական է թվում:
1-ին և 2-րդ տարբերակները ողջամիտ են:
Իսկ, թե որտե՞ղ է տանում Փաշինյան Նիկոլի իշխանության հիմքի հետքը և ինչո՞ւ է Հայաստանի ազգաբնակչությունն իշխանավախ, ինքներդ գուշակեք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան