«Սափրվելուց հետո հասկացա՞վ, որ կոռուպցիա կա, էդ մարդկանց տներ չի՞ գնացել»․ Գառնիկ Դանիելյան
![]() 239 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 23:36 «Մեր թիրախում պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, էս կոսմետիկ փոփոխությունները, մեկ անձին մեկ ուրիշ անձով փոխարինելն էական փոփոխություն չի բերելու»,- այս մասին «24TV»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Եթե խնդիրը կոռուպցիան և կաշառակերությունն էր, այդ մասին այս վեց տարիների ընթացքում քիչ չի խոսվել։ Մենք էլ՝ որպես պատգամավորներ, քանի տարի է խոսում ենք դրա մասին՝ սկսած ասֆալտապատման աշխատանքներից մինչև ճանապարհային դեպարտամենտում տիրող կոռուպցիոն մեխանիզմների մասին, հատիկ-հատիկ ասել ենք, նոր չենք ասել։ Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը նոր է հասկանո՞ւմ, որ կոռուպցիոն սխեմաներ են գործում, որ այդ մարդիկ տներ են ձեռք բերում, երբ որ ժամանակին փոշեկուլ և հեռուստացույց էին ապառիկ գնում։ Փաշինյանն իրենց տները չի՞ գնում, կերուխումներին չի մասնակցո՞ւմ էդ տներում․ կառուցում են տներ, բայց էդ մարդիկ սեփական կատու էլ չունեին։ Հիմա ինչ-որ մի պահի՝ սափրվելուց հետո հասկացա՞վ, որ սենց երևույթներ կան, և կառավարության նիստի ժամանակ զարմանք հայտնեց»,- նշեց Դանիելյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
