Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հուշում եմ, թե ինչ պետք է արվի». Հայկ Դեմոյան

«Հուշում եմ, թե ինչ պետք է արվի». Հայկ Դեմոյան
151
Երեկ, 13:36

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անվճար խորհրդատվություն՝ պաշտոնանկությունների թեմայով
Հնարավոր պաշտոնանկությունների լավ առիթ կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004թ. արձանագրված գրքերի գողության դեպքը: ՔՊՍՍ-ում շատ շտապ ներքին հետաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա, ուստի հուշում եմ, թե ինչ պետք է արվի:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը դիմում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ 2004թ. խիստ արժեքավոր գրականության անհետացման կապակցությամբ իմ հայտարարության հիման վրա 2007թ. հարուցված քրեական գործը վերաբացելու և կասկածյալներին կրկին հարցաքննելու համար: Այս գործի նկատմամբ հատուկ վերահսկողություն են հաստատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ժաննա Անդրեասյանին գողությունների կապակցությամբ խիստ կարևոր տեղեկություն կարող է հայտնել ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի տեղեկալ Երանուհի Մարգարյանը, ով այս պահին հանդիսանում է ԿԳՄՍ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալը: Հիշեցնեմ, որ Լավրենտի Բարսեղյանն ինձ խոստովանել էր, որ գրքերը գողացել էին թանգարանի ասպիրանտները:
2004թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:
Այդ մասին քաջատեղյակ է նաև Երանուհի Մարգարյանը:
Այնուհետև Ժաննա Անդրեասյանը զեկուցում է սափրված վարչապետին՝ չսափրված ժամանակ որոշ անձանց պաշտոնների նշանակելու անհամատեղելիության մասին և իհարկե ջանքեր է գործադրում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ի դեպ, Ժաննա Անդրեասյանը մեկ կարևոր հանձնառություն ևս ունի. պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի թեթև ձեռքով անհետացել խիստ արժեքավոր թանգարանային առարկա, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տվել եմ համապատասխան ցուցմունք՝ նախաքննությանը տրամադրելով անհերքելի ապացույցներ:
Խիստ արժեքավոր գրականության անհետացման, ինչպես նաև արձանագրված մյուս հանցագործությունների առնչությամբ պատասխանատվություն են կրելու նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախկին և ներկա անդամները:
Քրեական գործը վերաբացելու, գողությունների ու առանձնապես խոշոր չափի գումարների անհետացման փաստերի կապակցությամբ հետաքննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործի վերահսկողությունն առաջարկում եմ իր վրա վերցնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով այս պահին հանդիսանում է նաև ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան