«Սիփան Փաշինյանն Իջևան է վերադառնալու՝ ՔՊ-ի համար քվեներ ապահովելու». Ոսկան Սարգսյան
![]() 284 Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2024 թ., 17:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իջևան քաղաքից ՔՊ-ին մերձ աղբյուրը հայտնեց, որ առաջիկայում Հայաստան, Իջևան է վերադառնալու Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը, ով նախկինում եղել է ՔՊ կուսակցությունից ԱԺ պատգամավոր։ Աղբյուրը հայտնեց, որ Սիփան Փաշինյանը Իջևան է վերադառնալու, որպեսզի ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար քվեներ ապահովի, Սիփանը Իջևանում մնալու է առնվազն մինչև ընտրությունների ավարտը։ Ըստ մամուլի՝ Սիփան Փաշինյանը Ուկրաինայում բույքմեյքերական և փայտի բիզնես է արել, Գերմանիայում՝ ծաղկի բիզնես։ Իջևանից հայտնում են, որ նախկինում Իջևանում իշխանության 2 թև կար, մեկում Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանքիի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու իր եղբայր ԱԺ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն է, մյուս թևը Սիփան Փաշինյանն էր։ Այդ մրցակցության մեջ Սիփանը զիջել է ու ստիպված եղել մեկնել արտասահման։ Իջևանից հայտնում են, որ Սիփան Փաշինյանի համար դժվար է լինելու ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար շատ քվեներ ապահովել, քանի որ նույնիսկ նրանք, ում նա լավություն է արել, երես են թեքել նրանից։ Որպես դրա օրինակ նշում են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, ով 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սիփան Փաշինյանի միջնորդության շնորհիվ։ Ըստ աղբյուրի՝ հիմա Դավիթ Սարգսյանը ամբողջությամբ դարձել է մարզպետ Հայկ Ղալումյանի ենթական։ Ասում են, որ նեղ շրջանակով հացկերույթի ժամանակ Դավիթ Սարգսյանը մի քանի անգամ է առաջարկում մարզպետ Հայկ Ղալումյանի կենացը, որ վերջինս ջղայնացած ասում է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ դե հերիք եղավ, քանի՞ անգամ կարելի է իմ կենացը խմել»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
