Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Նախագահի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարար

Նախագահի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարար
162
Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 09:42

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում։

Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։

Հրաժարական ներկայացնող պաշտոնյաների շարքում էր նաև նախկին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ով նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։