«Ակնկալում եմ՝ Փաշինյանը չի խուսափի իր խոսքերի համար պատասխան տալու հնարավորությունից»․ Հովհաննես Խուդոյան
![]() 267 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 13:18 «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դատական հայց էր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իր հանդեպ զրպարտություն հանդիսացող հայտարարություն անելու համար: Սրբազանը հուլիսի 15-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցների հետ հանդիպմանը նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է և քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն, ես: Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչև ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն առնելու տանել այս գործը մինչև վերջ»: Սրբազանը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Դատարանը վարույթ էր ընդունել հայցը: Այսօր կայացել է տվյալ գործով դատական նիստը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ակնկալիք ունենք, որ Նիկոլ Փաշինյանը չի խուսափելու իր խոսքերի համար պատասխան տալու հնարավորությունից: Թեև այդ անձին բնորոշ է խոսքերը խեղաթյուրելու, փոխելու, ակնհայտ սուտ խոսելու դիրքորոշումներ»: Խուդոյանը ընդգծեց, որ Փաշինյանի ամբողջ ելույթից տեքստից էլ ակնհայտ է, թե ում մասին է խոսում. «հղում է կատարում կոնկրետ ելույթի կոնկրետ հատվածին, ինչպիսի ելույթ այդ օրը ունեցել է կոնկրետ Բագրատ Սրբազանը»: «Նիկոլ Փաշինյանը, որպես հենց իր պաշտոնը զբաղեցնող անձ, ավելի պատասխանատու պետք է լինի, ավելի հանդուրժող պետք է լինի: Եվ նույնիսկ իր քաղաքական օպոնենտների հանդեպ իր խոսքը պետք է կառուցի՝ խստագույնս պահպանելով օրենքի և բարոյականության սահմանները: Բայց իր պարագայում և՛ օրենքի, և՛ բարոյականության առումով շատ հարցեր կան»,-ասաց փաստաբանը։: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
