«ԵՊՀ-ի կայքում գրելու բան չունեն»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կտրվել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի և բուհի պաշտոնական կայքի միջև կապը կամ ԵՊՀ-ի կայքում գրելու բան չունեն:
Ուրեմն, այս տարվա հունիսի 5-ին ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն հանրությանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն «QS World University Rankings»-ում զբաղեցնում է 901-950-րդ տեղը:
Նույն օրը, նույն այսրոպեականը գրեց նաև, որ ԵՊՀ-ն ընդգրկվել է նաև «Times Higher Education» պարբերականի աղյուսակում և զբաղեցնում է 1501+ հորիզոնականը:
7 ամիս անց՝ 2024թ նոյեմբերի 21-ին, ԵՊՀ-ի կայքը բառացի կրկնում է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի 2024թ հունիսի 5-ին հայտնած «տեղեկությունը»: Դա նշանակում է, որ կամ կտրվել է այսրոպեականի կապը բուհի կայքի հետ, կամ՝ ԵՊՀ-ի կայքում, գրելու բան չունենալու արդյունքում, 7 ամիսը մեկ անգամ նույնությամբ մեջբերում են այսրոպեականի «մտքերը»:
Ստացվում է, որ հաջորդ անգամ ԵՊՀ-ի վերաբերյալ նույն «տեղեկությունը» վերջինիս կայքում կհայտնվի 7 ամիս անց:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը»։

«Հայ ասպետ»-ը հաղթել է նաև վերաքննիչ դատարանում». Արա Զոհրաբյան
279Երեկ, 00:18
Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
50222.11.2026, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
50222.11.2026, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
50522.11.2026, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
53121.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
43021.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
72618.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
73918.11.2026, 10:48